Ամուսնալուծությունից հետո Ադելը ցանկանում է կտրուկ փոխել իմիջը
30-ամյա բրիտանացի երգչուհի Ադելի կյանքում բարդ ժամանակաշրջան է։ Նա բաժանվում է ամուսնուց՝ գործարար Սայմոն Քոնեքիից։ Սթրեսից ու մռայլ մտքերից ազատվելու համար երգչուհին որոշել է մի քիչ «չարություն» անել։
Աստղը ցանկանում է դուրս գալ «տնային տնտեսուհու» կերպարից, ավելի հաճախ ժամանակ անցկացնել ընկերների հետ և զվարճանալ։ Ադելը որոշել է նաև փիրսինգ անել. ահա այսպես նա իր կերպարը կփոխի և ավելի հանդուգն կդառնա։
«Նրա որոշել է քթին կամ ականջին փիրսինգ անել։ Մոտ օրերս նա կայցելի մի հայտնի մասնագետի․․․ Ադելը ցանկանում է զվարճանալ և իրեն կրկին երիտասարդ զգալ։ Նա դուրս է պրծել այդ հարաբերություններից և այլևս չի ցանկանում լինել սովորական տնային տնտեսուհի»,- The Sun-ի հետ զրույցում ասել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։
Ադելը երաժշտական կարիերայում դադար էր վերցրել, որպեսզի կարողանա լուծել ընտանեկան խնդիրները։ Նա հանուն ընտանիքի փակեց նաև իր համերգային ընկերությունը։ Սակայն այս զոհողություններն էլ չփրկեցին նրա ընտանիքը։
Ապահարզանի դեպքում նա կկորցնի իր մեծ կարողության կեսը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը