Թրամփի հրամանագրից հետո ԱՄՆ-ն փոխել է ռուսաստանցիներին վիզաներ տրամադրելու կանոնները
ԱՄՆ մուտքը խստացնելու մասին Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո Ռուսաստանի քաղաքացիներին կրկնակի վիզաներ տրամադրելու կանոնները փոխվել են։
Ըստ նոր կանոնների՝ առանց հարցազրույցի գործնական, զբոսաշրջային, տարանցիկ կամ լրագրողական (B1/B2, C1/D եւ I տեսակի) վիզա ստանալու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել նախորդ վիզայի ժամկետի ավարտից ոչ ուշ քան 11 ամիս հետո։ Մինչ այդ այդ ժամկետը կազմում էր 47 ամիս։
Դոժդ» պարբերականին ԱՄՆ դեսպանատանը պարզաբանել են, որ փփոխությունները պայմանավորված են Թրամփի հրամանով Visa Interview Waiver ծրագրի փոփոխությամբ, որով ոչ իմիգրացիոն վիզաները կարելի էր երկրորդ անգամ առանց հարցազրույցի ստանալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է հրամանագիր երկիր մուտքի կանոնները խստացնելու մասին։ Հրամանագիրը, մասնավորապես, ժամանակավորապես արգելում է ԱՄՆ մտնել յոթ մուսուլմանական երկրների՝ այդ թվում Իրանի, Իրաքի ու Սիրիայի քաղաքացիներին, նաեւ սառեցնում է փախստականների ընդունելությունը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ