Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում
Նախորդ շաբաթ համացանցում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Иванушки International» խմբի մենակատար Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովից հեռացել է կինը։ Եվ ոչ միայն պարզապես հեռացել է, այլեւ սիրավեպ սկսել բասկետբոլիստ Անդրեյ Զուբկովի հետ։ Ամուսինների բաժանումն առաջինը հաստատել է զույգի մտերիմներից մեկը, որը Teleprogramma.pro պորտալին անանուն հայտնել է. «Անդրեյը չի առանձնանում օրինակելի պահվածքով։ Մի քանի տարի առաջ նրան հաճախ էին ռեստորաններում տեսնում նոր սիրուիների հետ։ Մի անգամ «Չայխոնա»-ում զարմացած հանրությունը նայում էր, թե ինչպես նրան շատ նման տղամարդ համբուրվում էր շիկահեր աղջկա հետ։ Իսկ ի՞նչ եք ուզում՝ արտիստ, որին երես են տվել երկրպագուները։ Զարմանալի չէ, որ Մարիան հոգնել է դրանից»։
Ավելի ուշ Անդրեյը փորձել էր բացատրել իրավիճակը։ Հարցազրույցներից մեկում երգիչը վստահեցնում էր, որ այդ տեղեկությունները զառանցանք են. «Ամբողջությամբ զառանցանք է։ Մի հավատցեք նրան, ինչ գրում են։ Շատ լավ գիտեմ՝ ուր եւ ում հետ է գնում իմ կինը։ Եվ որ այդ երեկո նա հոկեյի է գնացել, եւս գիտեմ։ Ես շրջագայում էի, իսկ նա խաղին գնացել է երեխաների եւ ընկերուհիների հետ։ Մարինան լուսանկարներում ոչ ոքի հետ չի գրկախառնվում, չի համբուրվում… Ինչո՞ւ եք եզրահանգում արել, որ մենք բաժանվել ենք։ Սպորտսմենների շարքում շատ են մեր ընտանիքի վաղեմի ընկերները։ Ոչ ոք չի պատրաստվում ամուսնալուծվել, եւ ես ոչ ոքի չեմ տա իմ երեխաներին»։
Այժմ արդեն անկեղծ խոստովանության ժամանակն է։ Իր էջում Գրիգորեւ-Ապոլոնովը գիշերը մեծ հրապարակում է արել՝ խոստովանելով, որ ինքն ու Մարիան, ամեն դեպքում, հարաբերություններում «դադար են վերցրել»։ «Ընկերներ, ես եւ Մաշան որոշել ենք հարաբերություններում դադար վերցրել։ ամատե Համատեղ կյանքի 16 հետաքրքիր տարիներ։ Հիմա մենք որոշել ենք առանձին ապրել, յուրաքանչյուրս հասկանալ՝ ինչ է կատարվում մեր ներսում։ Մենք, իհարկե, չենք ամուսնալուծվի։ Մեր երեխաներն առանց դադարի շրջապատված են հոգատարությամբ ու սիրով։ Խնդրում եմ հարգել մեր անձնական կյանքը եւ համատեղ որոշումը։ Մեզանից ոչ ոք մեկնաբանություն չի տա։ Եվ մի անհանգստացեք, խնդրում եմ, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Իմ ընտանիքն իմ կյանքն է»,- հայտարարել է արտիստը՝ օգտագործելով «բոլորին խաղաղություն», «մենք իմաստուն ենք», «տագնապ չկա», «սերը չի ժանգոտում» եւ այլ հեշթեգեր։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը