Փաստաբան դառնալ ցանկացող Քիմ Քարդաշյանը հայտնել է քննությունը հաջող հանձնելու մասին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը, որը ցանկանում է մասնագիտական կրթություն ստանալ և փաստաբան դառնալ, ապացուցել է՝ որքան լուրջ է տրամադրված իր նոր նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պապարացիները ֆիքսել են՝ ինչպես է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղը մտնում Լոս Անջելեսի շինություններից մեկը, որտեղ, ինչպես պարզվել է ավելի ուշ, քննություն է հանձնել:
Աղբյուրը նկատում է, որ 38-ամյա հայուհին առօրյա ոճով է հագնված եղել և ուսանողի պես մեծ ուսապարկ է կրել:
Ժամեր անց հեռուստաաստղը Twitter-ում տեղեկացրել է, որ հանձնել է քննությունը, որը եղել է իրավախախտումների թեմայով:
Հայտնի է, որ Քարդաշյանը պարապում է նախորդ ամռանից: Նրա հաջորդ քննությունը լինելու է չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո՝ հունիսին:
Պարբերականը հիշեցնում է, որ աստղի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ԱՄՆ-ում ճանաչված փաստաբան էր, որը մահացել է 2003թ.:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը