7-ամյա հայուհին Ռուսաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում (լուսանկարներ)
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից 7-ամյա Անջելինա Մկրտչյանը մայիսին Թուրքիայում կայանալիք գեղեցկության, նորաձևության և տաղանդի Universe beauty փառատոնին կներկայացնի Ռուսաստանը, հաղորդում է gorodarmavir.ru-ն:
Մարտին փոքրիկ հայուհին մասնակցել է Moscow Beauty 2019 ընտրական փառատոնին՝ արժանանալով «Փոքրիկ միսս Մոսկվա» տիտղոսին:
Մասնագետները նկատել են Անջելինա Մկրտչյանին և նրան առաջարկել մասնակցել գեղեցկության, նորաձևության և տաղանդի Russian Beauty 2019 մրցույթին, որտեղ ժյուրիի նախագահը դիզայներ Վյաչեսլավ Զայցևն է եղել: Անջելինան արժանացել է «Ռուսաստանի գեղեցկուհի Mini» գրան պրիին, ինչպես նաև Զայցևի նոր հավաքածուի ցուցադրությանը որպես մոդել մասնակցելու առաջարկ ստացել:
Հայազգի աղջնակը Հայկական ազգային մշակույթի կենտրոնի սան է: Նրա երազանքն է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը