Պորոշենկոն Զելենսկուն բանավեճի նոր ժամ է առաջարկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնել է բանավեճի մասնակցել նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն այլ ժամի:
Ըստ Корреспондент-ի՝ Պորոշենկոյի նախընտրական շտաբի խոսնակն առաջարկել է «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին՝ ժամը 16:00-18:00-ի սահմաններում, այնուհետև գնալ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ բանավեճ է նախատեսված ժամը 20:00-ին:
Համաձայն ԿԸՀ-ի պահանջի՝ թեկնածուները պետք է գան Հանրային հեռուստաընկերություն ժամը 19:30-ին և վիճակահանության միջոցով որոշեն իրենց ելույթների հաջորդականությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակից, դերասան Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճը երեկ չէր կայացել վերջինիս բացակայության պատճառով: Պորոշենկոն իր մրցակցին կոչ է արել չվախենալ բանավեճերից և նրան հրավիրել է առաջիկա օրերին տարբեր հեռուստաալիքների եթերներում նախատեսված հանդիպումներին:
Զելենսկու շտաբը պնդում է, որ բանավեճը նշանակված էր ապրիլի 19-ին:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Զելենսկին ձայների քանակով գրեթե երկու անգամ գերազանցել էր Պորոշենկոյին: Ընտրությունների 2-րդ փուլը կկայանա ապրիլի 21-ին:

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026