«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել Է վերափոխվելու եւս մեկ հնարավորություն ստանալու կապակցությամբ եւ կոչ Է արել խորհրդարանին թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Դրան մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Զելենսկին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ Զելենսկին ընտրությունների առաջատարն Է՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 73 տոկոսը:
«Ես ցանկանում եմ Ուկրաինային շնորհավորել նախագահական ընտրարշավի ավարտվելու, իսկ ամենագլխավորը՝ վերափոխվելու եւս մեկ հնարավորություն ստանալու կապակցությամբ… Այս ընտրություններից հետո մարդիկ տարիներով չեն սպասի փոփոխությունների, ուստի մեզ հարկավոր Է համատեղ պատասխանատվության վերադառնալ այդ փոփոխությունների համար: Հարկավոր Է, ինչպես ապրիլի 21-ին նախագահն (Պյոտր Պորոշենկոն) Է ասել, թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին»,-ասել Է Տիմոշենկոն՝ Խորհրդարանական խմբակցությունների համաձայնեցման խորհրդի՝ ապրիլի 22-ին կայացած նիստի ընթացքում:
Քաղաքական գործիչը նաեւ կոչ Է արել Ռադային նոր նախագահին հնարավորություն տալ փոխելու իր քվոտայով ուժայիններին:
«Ես ցանկանում եմ դիմել ամբողջ խորհրդարանին, որը դեռ պետք Է կես տարի աշխատի, որ նա ծանրաքար չդառնա փոփոխությունների թեւերի վրա: Եվ պետք Է նոր նախագահին անհապաղ հնարավորություն տալ՝ փոխելու ուժայիններին՝ գլխավոր դատախազին, անվտանգության ծառայության ղեկավարին, պաշտպանության նախարարին»,-ասել Է Տիմոշենկոն:
Նրա կարծիքով՝ ընտրողների 73 տոկոսը նրա համար չի քվեարկել փոփոխությունների օգտին, «որ այս կառավարություը հանդուրժի եւս կես տարի»:
«Եթե այս խորհրդարանին թեկուզ մի կաթիլ խիղճ Է մնացել, ապա պետք Է հնարավորություն տալ ձեւավորելու նոր կառավարություն»,-հավելել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացիների ընտրությունն անվանել է «իմաստուն»
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները