Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել իր հետևից չվազել հեռուստաալիքներով
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, դիմելով իր մրցակից, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կոչ է արել իր հետևից հեռուստաալիքներով վազելու փոխարեն իրական գործերով զբաղվել: Բացի այդ, նա Պորոշենկոյին նախագահական ընտրությունների 2-րդ փուլից երկու օր առաջ՝ ապրիլի 19-ին, հրավիրել է բանավեճի, հայտնում է ria.ru-ն:
«Ցանկանում եմ դիմել շատ լուրջ՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն: Պարո՛ն Պորոշենկո, շատ եմ ցանկանում, որ Դուք «ես լսեցի»-ից անցում կատարեիք «ես կանեմ»-ին: Մասնավորապես՝ բանտ ուղարկեիք ակտիվիստուհի Կատերինա Գանձյուկին սպանողներին, պաշտպանական ոլորտում յուրացման խոշոր դեպքերին առնչություն ունեցող Սվինարչուկներին, ինչպես նաև հիշեիք այն, ինչի մասին մոռացել եք՝ մեր նավաստիների մասին, որոնք հիմա ազատազրկված են ու սպասում են, մինչև որ Դուք կհոգնեք Զելենսկիի փնտրտուքներով տարված հեռուստաալիքներով վազելուց, անալիզներ հանձնելուց ու մարզադաշտում բղավելուց»,-իր տեսաուղերձում ասել է թեկնածուն:
Զելենսկին հավելել է, որ «շոումենը կարող է նախագահ դառնալ, իսկ այ շոումեն դարձած նախագահն արդեն տխուր է»:
Պորոշենկոն ապրիլի 11-ին եկել էր «Իշխանության իրավունք» հաղորդման տաղավար և հեռախոսով Զելենսկիին առաջարկել 40 րոպեի ընթացքում գալ բանավեճի: Վերջինը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ գտնվում է դեպի Ֆրանսիա ճանապարհին:
Թեկնածուներին չէր հաջողվել պայմանավորվել բանավեճի անցկացման ժամկետի շուրջ, նրանք սկսել էին վիճել և ընդհատել մեկը մյուսին: Դրանից հետո Զելենսկին անջատել էր հեռախոսը: Մի քանի օր անց՝ ապրիլի 14-ին, Պորոշենկոն եկել էր Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ, որտեղ պետք է բանավիճեր Զելենսկիի հետ, սակայն թեկնածուն նախագահին մոտ մեկ ժամ սպասեցնելուց հետո այդպես էլ չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին: Դրա առաջատարը Զելենսկին էր: Այժմ նա և գործող նախագահ Պորոշենկոն մրցելու են երկրորդ փուլում, որը կայանալու է ապրիլի 21-ին:

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026