Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվեցին
Ամուսինները վերջապես ստացան բաժանությունը պաշտոնապես հաստատող երկար սպասված փաստաթուղթը։ Այժմ նրանք պետք է բաժանեն միլիոնավոր դոլարների կարողությունը։ Այդ գործընթացը կտեւի եւս մի քանի ամիս։ Նախկին ամուսինների առջեւ նաեւ դրված է վեց երեխաների խնամակալության հարցը։
Անցած տարվա վերջին խոսակցություններ էին պտտվում, թե իբր երեխաների խնամակալության վեճերը վաղուց հարթված են։ Դերասանը կարող է երեխաներին տեսնվել երեխաների հետ առանց երրորդ անձի։
Դեռ անցած շաբաթ դերասանների շրջապատում ասում էին, որ Անջելինան ապահարզանը դիտավորյալ երկարաձգում է, քանզի ցանկանում է վերադարձնել Փիթին։
«Անջելինան Բրեդին հասկացրել է, որ ցանկանում է վերանայել հարաբերությունները։ Նա ցանկանում էր, որպեսզի նրանք կրկին ընտանիք դառնան եւ կարողանան միասին առաջ շարժվել։ Այդ իսկ պատճառով կարեւոր էր քննարկել ապահարզանի ամեն մի դետալ», - պնդել է աղբյուրը։
Փիթի ծանոթներն էլ վստահ են, որ դերասանը չէր ցանկանում վերադառնալ նախկին կնոջ մոտ։ Նա կողմ է հանուն երեխաների պահպանել ընկերական հարաբերությունները։ «Նա պարզապես ցանկանում էր , որպեսզի այդ հարցը հարթվի։ Իրականում դա տեղի է ունեցել մեկ տարի առաջ, սակայն նա բաց չթողեց Բրեդին», - հավելել է ընտանիքի ընկերը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան