«Իրական գեղեցկության մասին հասկանում ես տարիների ընթացքում»․ Վերա Բրեժնեւա
Երգչուհի Վերա Բրեժնեւան իր 37 տարեկան հասակում շարունակում է ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ աստղերից մեկը համարվել։ Կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի կինն ասել է, որ իրական գեղեցկության մասին կարելի է հասկանալ միայն տարիների ընթացքում։
«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին «ОК!» ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ շատ աղջիկներ եւ կանայք փորձում են պլաստիկ վիրահատությունների օգնությամբ իդեալական դառնալ։
«Այժմ այնպիսի բյութի-հնարավորություններ կան, որոնք յուրաքանչյուր կնոջ թույլ են տալիս փոփոխել իրենց արտաքինը․․․ Կարելի է արտաքնապես միայն գեղեցիկ դառնալ․ հեռացնել կողոսկրերը, մեծացնել մարմնի ինչ-որ մասեր, դեմքը «ձգել»», - նշել է Վերան։ Երգչուհին ասել, որ իր համար իրական գեղեցկությունը՝ կնոջ ներքինն է, նրա վերաբերմունքը կյանքին եւ մարդկանց։
«Ես ընկերուհիներ եւ ծանոթ աղջիկներ ունեմ, որոնք արտաքնապես հեռու են մեր կողմից ստեղծված գեղեցկության էտալոնից, սակայն նրանք հիանալի անձնավորություններ են․ ինքնաբավ, բարի, խորը։ Երբ ես նայում եմ նրանց, ապա մի անասելի գեղեցկություն եմ տեսնում։ Այդ իսկ պատճառով գեղեցիկ լինել նշանակում է փայլել ներսից, ժպիտ պարգեւել։ Եթե կնոջ աչքերը փայլում են, ապա նրան կարելի է անդադար նայել։ Բայց, երբ կինն իդեալական արտաքին ունի, նրանից լույս, ջերմություն չի ճառագում, չկա ներքին կրակ․ այս դեպքում քո հայացքը նրան չի որսում»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը