Ասանժին սպառնում է արտահանձնում ԱՄՆ-ին
Էկվադորի դեսպանատանը 82 ամիս անցկացնելուց հետո Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հինգշաբթի օրը բրիտանական ոստիկանության կողմից ուժի կիրառման միջոցով դուրս բերվեց շենքից: Նրան սպառնում է արտահանձնումը Միացյալ Նահանգներին:
Էկվադորը, որը բրիտանական ոստիկանությանը թույլատրել էր ձերբակալել Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիեն Ասանժին հայտարարում է, թե Ասանժը Լոնդոնում գտնվող իր դեսպանատանը խախտել էր փախստականի իր կարգավիճակի համար նախատեսված պայմանները եւ շարունակ միջամտել է այլ երկրների ներքին գործերին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, ասել է, թե ինքն ընդհանրապես ոչինչ չգիտի Վիքիլիքսի մասին, եւ որ այն իրեն չի էլ հետաքրքրել:
Սակայն հիշեցնենք, որ նա նախընտրական իր արշավի ժամանակ պարբերաբար է անդրադարձել Վիքիլիքսին, երբ այս կայքը հաքերային գործողություն էր իրականացրել իր մրցակից դեմոկրատների ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակագրության դեմ:
Թրամփն այն ժամանակ հայտարարում էր. ‘’Ես սիրում եմ Վիքիլիքսը’’:
2010 թվականին էր, որ այս կայքն ավելի քան 700 հազար փաստաթղթեր հրապարակեց, տեսագրություններ ու դիվանագիտական զրույցներ, որոնք վերաբերում էին Իրաքում ու Աֆղանստանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաեւ Գուանտանամոյի բանտում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց տվյալների մասին:
2012 թվականին Ասանժը ստիպված եղավ ապաստան որոնել, երբ Շվեդիայում նրա դեմ հարուցվեցին բռնաբարության մասին մեղադրանքներ: Նա կարծում էր, որ դրա արդյունքում իրեն ի վերջո կարտաքսեն Միացյալ Նահանգներ:
‘’Երբ Վիքիլիքսը հայտնվում է վտանգի տակ, վտանգի տակ են դրվում նաեւ ազատ խոսքի մեր իրավունքը, հասարակության առողջ իրավիճակը’’, հայտարարում էր Ասանժը:
Միացյալ Նահանգները մեղադրում է Ասանժին ամերիկացի զինվորական Մենինգից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու մեջ:
Ինչպես իրավաբանական հարցերով փորձագետ Քարոլին Մալա Քորբինն է ասում, ‘’Երբ տեղեկատվություն ստանալու նպատակով ոտնահարվում են օրենքները, խախտվում է նաեւ ազատ խոսքի սկզբունքը: Սակայն, երբ հրապարակում եք տեղակություններ, որոնք անօրինական եղանակով ձեռք են բերվել այլոց կողմից, դա չի համարվում ձեր մեղքը եւ ձեր դեմ մեղադրանքները կարող են դիտվել որպես ազատ խոսքի ոտնահարում’’:
Ասանժի աջակիցներն ասում են, որ նա պիտի օգտվի լրագրողներին տրված այդ իրավունքից:
Հիմա Մեծ Բրիտանիայի դատավորները պիտի որոշեն, հանձնում են Ասանժին ԱՄՆ-ին, թե ոչ:
Բայց գործը բարդանում է նրանով, որ Ասանժին բռնաբարության մեղադրանքներ ներկայացրած կանանցից մեկը խնդրել է գործը վերաբացել:

















































Լոնդոնյան դատարանը հրաժարվել է Ասանժին ազատ արձակել գրավի դիմաց
Ասանժի հայրը վախենում է, որ իր որդին կարող է մահանալ բանտում
Ասանժի հայրը կտտանքների մասին է ահազանգում
ԱՄՆ-ն Ասանժին արտահանձնելու պաշտոնական հարցում է ուղարկել
Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է Ջուլիան Ասանժը
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026