Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնն ընդունել է Վլադիմիր Զելենսկուն, Պորոշենկոն նույնպես ժամանել է Փարիզ (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է ուկրաինացիների համար կարևոր հարցեր, մասնավորապես՝ Դոնբասի հակամարտությանը վերջ դնելու հարցը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ընդգծելով, որ Մակրոնը Զելենսկուն ընդունել է իր նստավայրում՝ Ելիսեյան պալատում:
«Շատ ջերմ, հինանալի մթնոլորտ էր: Հանդիպումը շատ կառուցողական էր: Ես իմ առաջ իսկապես տեսա միավորված Եվրոպայի առաջնորդի: Մենք քննարկել են ուկրաինական համայնքի և Ուկրաինայի համար կարևորագույն հարցեր: Խոսել ենք գլխավորի՝ Դոնբասի պատերազմին վերջ դնելու մասին», - Զելենսկուն մեջբերում է ուկրաինական աղբյուրը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես ժամանել է Փարիզ՝ հանդիպելու ֆրանսիացի պաշտոնակցի հետ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին, որի արդյունքներով առաջին երկու տեղն են զբաղեցրել Զելենսկին և Պորոշենկոն, սակայն նրանցից ոչ ոք չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը: Երկրի ղեկավարի համար պայքարի երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին:

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026