Պորոշենկոն և Զելենսկին վիճել են ուղիղ եթերում. Տեսանյութ
Նախագահի թեկնածու, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ընդդիմադիր, շոումեն Վլադիմիր Զելենսկուն ապրիլի 11-ի երեկոյան «Իշխանության իրավունք» հաղորդման շրջանակում բանավեճի է հրավիրել։
Սակայն Զելենսկին Ֆրանսիայում է եղել՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման համար։ Զելենսկին հեռախոսով ընդգծել է, որ պատրաստ է բանավեճի, սակայն Օլիմպիսկի մարզադաշտում։ Շոումենն ասել է, որ Պորոշենկոն իրեն տվյալ պահին է հրավիրել՝ իմանալով, որ ինքը երկրում չէ։ Զելենսկին հավելել է, որ նախագահի մարդիկ ամենուր հետևում են իրեն։ Ի պատասխան Պորոշենկոն ասել է, թե ոչ ոք չի հետևում նրա տեղաշարժին։
Նախագահի թեկնածուների միջև վեճ է սկսվել։
«Ամսի 14-ին»,-հայտարարել է Պորոշենկոն։
«Ամսի 19-ին»,-պատասխանել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դա իր վերջին խոսքն է և ընդհատել է կապը։
«Մեր թիմը ոչ ոք չի դիրքավորի։ Իսկ հիմա ես ավարտեցի։ Ապրիլի 19-ին, Օլիմպիսկի մարզադաշտում։ Վերջակետ։ Ցտեսություն»,-ասել է շոումենը։
«Վերջակետ, ուրեմն վերջակետ»,-կրկնել է Պորոշենկոն՝ ասելով, որ ապրիլի 19-ին կլինի Սուսպիլնիում՝ ինչպես պահանջում է օրենքը։ Սակայն այդ պահին Զելենսկին արդեն ընդհատել էր կապը։

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026