«Բաց թողեք Ասանժին կամ կվճարեք դրա համար». Anonymous-ը դիմել է Բրիտանիայի իշխանություններին
Հաքերների եւ ակտիվիստների միջազգային անանուն ցանցը՝ Anonymous-ը, Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Սսանժին կալանավորելու կապակցությամբ դիմել է Բրիտանիայի իշխանություններին եւ «ամբողջ աշխարհով նրանց կողմնակիցներին»: Հայտարարությունը հրապարակված է annonews կայքում:
Ցանցի ներկայացուցիչների խոսքով՝ Ասանժի կալանավորումը ապացուցում է, որ Բրիտանիայի իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնի իրենց գաղտնիքները պահպանելու համար: Նրանք ընդգծել են, որ 2010-ից Ասանժն ամեն տարի ներկայացվում էր Խաղաղության Նոբելյան մրցանակին, քանի որ բացահայտել էր «եւˊ աջերի եւˊ ձախերի գաղտնիքները եւ ռազմական հանցագործությունները»:
«Սա զգուշացում է իշխանություններին. բաց թողեք Ասանժին կամ կվճարեք դրա համար», — ասվում է Anonymous-ի հայտարարությունում:
Ցանցի ներկայացուցիչները նաեւ ընդգծել են, որ ներկայումս նրա կողմանկիցներին հարկավոր է միավորվել, հաղորդում է Gazeta-ն:
Էկվադորը որոշել էր մերժել Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրելու հարցում՝ միջազգային կոնվենցիաների բազմակի խախտումների պատճառով։ Լոնդոնի ոստիկանությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ Ասանժը ձերբակալվել է Վեսթմինսթերյան մագիստրական դատարանի 2012 թվականի հունիսի 29-ի օրդերով, դատարան չներկայանալու համար։
Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների եւ Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:
2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:
Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նրա պաշտպանության կարծիքով՝ իրենց հաճախորդի դեմ բոլոր մեղադրանքները պատվիրված են եւ քաղաքականացված:

















































Լոնդոնյան դատարանը հրաժարվել է Ասանժին ազատ արձակել գրավի դիմաց
Ասանժի հայրը վախենում է, որ իր որդին կարող է մահանալ բանտում
Ասանժի հայրը կտտանքների մասին է ահազանգում
ԱՄՆ-ն Ասանժին արտահանձնելու պաշտոնական հարցում է ուղարկել
Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է Ջուլիան Ասանժը
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026