Իրինա Շեյքն՝ անկողնում, բայց ոչ ամուսնու հետ
Արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում են տեղեկություններն այն մասին, թե մոդել Իրինա Շեյքի եւ դերասան Բրեդլի Քուփերի հարաբերությունների համար լավագույն ժամանակաշրջանը չէ, եւ իբրեւ Շեյքը կասկածում է, որ ամուսինը սիրավեպ ունի երգչուհի Լեդի Գագայի հետ։
Ըստ ամենայնի՝ մոդելը եւս դեմ չէ բամբասանքների առիթ տալու։ Instagram-ի էջում նա պրովոկացիոն լուսանկար է հրապարակել. մոդելը խորը դեկոլտեով բաց գույնի զգեստ է կրում։ Նա նստած է մահճակալին, իսկ մոդելի կողքին իտալացի մոդելյեր Ռիկարդո Տիշին է։ Հատկանշական է, որ վերջինս պատկերված է առանց տաբատի, հնարավոր է՝ նա կարճ շորտ է կրում։ «Քնած գեղեցկուհիներ»,- հրապարակումը մեկնաբանել է Իրինան։
Ւրինա Շեյքի երկրպագուները միանգամից նկատել են, որ ինչ-որ բան այն չէ. Ռիկարդոյին աղջիկները չեն հետաքրքրում, նույնիսկ Շեյքի նման շքեղ աղջիկները։ Մոդելի եւ դիզայների միջեւ միայն աշխատանքային հարաբերություններ են առկա. վերջերս Շեյքը մասնակցել է նրա նոր ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Լոնդոնում նորաձեւության շաբաթի շրջանակներում։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան