Լոլիտան հայտնել է իր և Ցեկալոյի բաժանման պատճառը
Ռուսական էստրադայի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան և երգիչ, հաղորդավար, դերասան, պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն բաժանվել են շուրջ 20 տարի առաջ՝ ավելի քան 12 տարվա համատեղ կյանքից հետո: Կողմերից որևէ մեկը մինչ այժմ չէր խոսել պատճառների մասին: Ամուսնալուծությունից հետո նրանք մի քանի անգամ հասցրել էին զուգընկերներ փոխել, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Ցեկալոն հայտարարել է հերթական ամուսնության մասին:
Եվ ահա Լոլիտան որոշել է խախտել լռությունը և Ռուսաստանի Առաջին ալիքի «Էքսկլյուզիվ» հաղորդման շրջանակում բացել է փակագծերը: Դմիտրի Բորիսովին հաջողվել է պարզել, թե ինչն է, ի վերջո, երգչուհու և պրոդյուսերի բաժանման պատճառ հանդիսացել:
Լոլիտան պատմել է, որ միավորումն ի սկզբանե սխալ է եղել, քանի որ իրենք շփոթել են սերն ու ընդհանուր հետաքրքրությունները: Տարիների ընթացքում զույգը շահել է երկրպագուների սրտերը՝ ներկայացնելով բազմաթիվ դուետներ, սակայն միավորված ընտանիք դառնալ նրանց այդպես էլ չի հաջողվել:
Երգչուհին նշել է, որ իրենց բաժանման պատճառն ամենևին էլ դավաճանությունը չի եղել, ինչպես շատերն են մտածում:
«Ինձ համար հարաբերություններում կա մի քանի անընդունելի պահ: Ես չներեցի կոպտությունը, իմ նկատմամբ անտարբերությունը, ֆինանսական հարցերում անարդար լինելը»,-ասել է Լոլիտան:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը