Գիտնականները պատմեցին, թե իրականում ինչպես է շաքարավազը ազդում տրամադրության վրա
Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից մի խումբ հետազոտողներ վերլուծել են մարդու օրգանիզմի վրա շաքարի ազդեցության մասին 31 ուսումնասիրություն և հերքել ներկայիս տեսակետն այն մասին, որ շաքարի օգտագործումը մարդուն ավելի եռանդուն է դարձնում: Նրանք եզրակացությունները հրապարակեցին Neuroscience & Biobehavioral Reviews- ում, գրում է life.ru-ն:
Փորձագետների կարծիքով՝ մարդիկ, 1950-ական թվականներին գազավորված ըմպելիքների ի հայտ գալով, սկսեցին ավելի շատ շաքար օգտագործել: Այսօր ԱՄՆ բնակչությունը թույլատրելիից երեք անգամ շատ շաքար է սպառում։
«Այն միտքը, որ շաքարը բարձրացնում է տրամադրությունը, մեր մշակույթում շատ տարածված է: Այսպես մարդիկ ամբողջ աշխարհում սկսեցին շաքար պարունակող ըմպելիքներ օգտագործել, որպեսզի ավելի ուշադիր և կենտրոնացած լինեն կամ պայքարեն հոգնածության դեմ»,- ասել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հոգեբան Կոնստանտինոս Մանտանտզիսը:
Կան բազմաթիվ աշխատություններ, որոնք վկայում են քաղցր ուտելուց հետո ինքնազգացողության և տրամադրության կտրուկ լավացման մասին:
Այնուամենայնիվ, հետազոտող թիմը ուսումնասիրել է նախորդ աշխատանքների տվյալները՝ կիրառելով նոր մոտեցում. հաշվի են առնվել քաղցրավենիքի օգտագործման ժամանակահատվածը, պայմանները, ինչպես նաև չափաբաժինը:
Արդյունքում մասնագետները կասկածի տակ առան նախորդ եզրակացությունները, և հայտարարեցին, որ գազավորված ըմպելիքներ խմելով՝ անձը, հակառակը, դառնում է, դանդաղաշարժ և անաշխույժ:
«Հուսով ենք՝ մեր բացահայտումները կօգնեն ցրել շաքարավազի մասին առասպելը և առողջապահական քաղաքականության հիմք կծառայեն` ուղղված շաքարի սպառման նվազեցմանը»,- ասաց Բրիտանիայի Ուորվիք համալսարանի հետազոտող Էլիզաբեթ Մեյլորը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը