«Մարգարիտա Սիմոնյանը լեզու է գտել Տիգրան Քեոսյանի երեխաների հետ և ընկերացել նրա նախկին կնոջ հետ». Լերա Կուդրյավցևա
Ապրիլի 6-ին ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդման հյուրը կլինի ռուսաստանաբնակ հայ լրագրող, RT հեռուստաընկերության և Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ինչին ընդառաջ հաղորդման հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան woman.ru-ի լրագրողների հետ կիսվել է հյուրի հետ հանդիպման տպավորություններով:
Հաղորդավարուհին իր հիացմունքն է հայտնել ուժեղ կանանց նկատմամբ՝ նշելով, որ Մարգարիտա Սիմոնյանն այն կանանցից է, որոնք անհրաժեշտ չեն համարում թաքնվել տղամարդու մեջքի ետևում և ամեն ինչի հասնում են սեփական ուժերով:
Կուդրյավցևան, խոսելով լրագրողի և նրա ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսյանի մասին, պատմել է, որ Սիմոնյանն ամուսնու՝ առաջին ամուսնությունից ունեցած երեխաների հետ ընդհանուր լեզու է գտել, ինչպես նաև ընկերացել է նրա նախկին կնոջ՝ ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ:
Հաղորդավարուհու խոսքով՝ Մարգարիտան հույս ունի, որ իր երեխաները չեն հետևի իր մասնագիտական ուղուն, քանի որ լրագրող լինելը շատ վտանգավոր աշխատանք է: Վերջինս բազմիցս հայտնվել է թեժ կետերում և «սարսափելի բաներ» է տեսել, որոնք հազիվ թե կարողանա երբևէ հիշողությունից ջնջել:
Հիշեցնենք, որ Սիմոնյանը և Քեոսյանն ամուսնացել են 2012թ.-ին և այժմ սպասում են երրորդ երեխայի ծնունդին:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...