Վատ տրամադրությունը եւ անվստահությունը մարդկանց հանդեպ փոխկապակցված են
Գիտնականները պարզել են, որ վատ տրամադրությունը եւ մարդկանց հանդեպ անվստահությունը փոխկապակցված են։
Ցյուրիխի եւ Ամստերդամի համալսարանների գիտնականները պարզել են, որ վատ տրամադրությունը կարող է իջեցնել շրջապատի հանդեպ վստահության մակարդակը։ Փորձի շրջանակում կիրառվել է «շոկով սպառնալիքի մեթոդը», որը ենթադրում էր տագնապային իրավիճակի սադրում էլեկտրաշոկի սարքով սպառնալիքի միջոցով։ Հոգեբանական լարվածության այդ վիճակում փորձարկվողները պետք է որոշում ընդունեին ֆինանսական միջոցների բաշխման մասին։
Պարզվել է, որ վատ տրամադրության հետեւանքով, որն առաջ է եկել տհաճ փորձարկման պատճառով, կամավորները ավելի հաճախ են հրաժարվել պարտք տալ փող խնդրողի հանդեպ անվստահության պատճառով։ Ինչպես ցույց է տվել ՄՌՏ-ն, սթրեսի վիճակում մարդկանց մոտ նկատվում են ուղեղի այն հատվածների փոփոխություններ, որոնք մասնակցում են վստահության վրա հիմնված որոշումների ընդունմանը։
Այսպիսով, բացասական հույզներն իրոք կարող են էականորեն ազդել այլ մարդկանց հետ մարդու փոխգործակցության, ինչպես նաեւ նրանց հանդեպ վստահության զգացման վրա։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան