ԱՄՆ փոխնախագահը կրկին Անկարային Ս-400-ներից հրաժարվելու կոչ է արել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կրկին Անկարային ռուսական Ս-400-ների գնումից հրաժարվելու կոչ է արել՝ հայտնում է Reuters-ը։
«Թուրքիան պետք է ընտրություն կատարի։ Նա ուզում է պատմության մեջ ամենահաջողակ ռազմական դաշինքի կարեւոր գործընկե՞ր մնա, թե՞ վտանգի այդ գործընկերության անվտանգությունը՝ ընդունելով նման անխոհեմ որոշումներ, որոնք պառակտում են մեր դաշինքը»,- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ ասել է Փենսը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին առաջարկել է ձեւավորել տեխնիկական աշխատանքային խումբ, որպեսզի համոզվեն, որ Ս-400-ները վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի համար։ Նա նաեւ հավելել էր, որ Ս-400 համակարգերի հետ կապված գործարքն արդեն կատարվել է, եւ Անկարան դրանից չի հրաժարվի։ Չավուշօղկուի խոսքերով, Անկարան չպետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ մյուս պետությունների միջեւ։ «Մենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չենք դիտարկում որպես այլ երկրների հետ հարաբերությունների այլընտրանք։ Եւ ոչ ոք, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չպետք է եւ չեն կարող խնդրել մեզ ընտրություն կատարել իրենց միջեւ»,- հավելել էր նա։

















































Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև С-400-ի գնումով
Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026