Զիդանի տրանսֆերային թիրախները՝ մինչեւ 250 միլիոն եվրոյով
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջնահերթությունները ամառային տրանսֆերային շուկայում, գրում է Daily Mail–ը։
«Ռեալը» գրավիչ առաջարկներ կանի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եւ Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի տրանսֆերներով։
26–ամյա Պոգբայի տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ 28–ամյա Ազարի համար «Ռեալը» ստիպված կլինի առաջարկել մինչեւ 150 միլիոն եվրո։ Բելգիացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Ազարը «Չելսիում» մասնակցել է 40 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։


















































Զիդանի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ)
Զիդանին արգելվել է շփվել լրագրողների հետ
Զիդան. Նապոլին և Ռեալը հավասար շանսեր ունեն
Զիդան. Առաջատարի եւ հետնապահի միջեւ տարբերություն չէր երեւում
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել