Արքայազն Հարին և Մեգան Մարքլը համատեղ էջ են բացել Instagram-ում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, անակնկալ են մատուցել երկրպագուներին՝ համատեղ էջ բացելով Instagram սոցկայքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, համատեղ էջը կոչվում է Sussex Royal: Հետաքրքրական է, որ էջն առաջին կես ժամում հավաքել է ավելի քան 150 000 հետևորդ, որոնց թվում են Բլեյք Լայվլին, Դևիդ Բեքհեմը, Գվինեթ Փելթրոուն: Այժմ էջն ունի 2,2 մլն հետևորդ:
Հարին և Մեգանը հրապարակել են համատեղ այցելությունների ժամանակ աշխարհի տարբեր անկյուններում արված ուշագրավ կադրեր:
Նախկինում ամուսնական զույգն օգտագործում էր Քենսինգտոնյան պալատի պաշտոնական էջը, որից օգտվում են նաև արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
Հիշեցնենք, որ թագավորական զույգը սպասում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան