Սաակաշվիլին պատրաստ է եղել հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանուն երկրի տարածքային ամբողջականության պատրաստ է եղել հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից և երկրի տարածքում թողնել ռուսական բազաները, գրում է apsny.ge կայքը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը Բրյուսելում հարցազրույց է վերցրել նախկին նախագահից, որի ժամանակ վերջինիս հիշեցրել է Սաակաշվիլիի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն այն մասին, թե ինքը պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ից և թույլ տալ, որ ռուսական բազաները մնան Վրաստանի տարածքում, միայն թե ռուսական կողմը վերադարձնի իրենց տարածքները:
«Այո, ինձ համար ամենակարևորը երկիրն է… Ռուսները Վրաստանում էին, և նրանց վտարելն անհնարին էր, դրա համար էլ նման առաջարկ արեցինք»,- ասել է Սաակաշվիլին:
Զրուցակցի այն հարցին, թե արդյոք 2008թ.-ի օգոստոսին Վրաստանն էր սկսել պատերազմը՝ գնդակահարելով Ցխինվալը (Հարավային Օսիայի մայրաքաղաքը – Tert.am), Սաակաշվիլին պատասխանել է, թե դա «մեծագույն հիմարություն» է: Նա նշել է, որ քաղաքում մարդ չկար, «ի՞նչը գնդակահարեինք»՝ հավելելով, որ դա էլ ապացուցում է այն փաստը, որ Ռուսաստանը մինչ այդ Ցխինվալի շրջանում բնակչության զանգվածային տարհանում էր իրականացրել:

















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026