«Պուտինը միշտ իմ նկատմամբ որոշակի համակրանք է տածել». Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառների և 2008թ.-ի օգոստոսին «Ռուսաստանի կողմից Վրաստան ռազմական ներխուժման» մասին, ասել է, որ Վրաստանը «չափազանց հաջողակ երկիր էր» ռուսների համար, գրում է apsny.ge-ն:
Նախկին նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողացել համակերպվել հարևան պետության հաջողություններին, ինչն էլ հենց պատերազմի պատճառ է դարձել:
«Նրանց ետնաբակում հանկարծ այնպիսի մի երկիր ձևավորվեց, որտեղ չկար կոռուպցիա, որտեղ առանց նավթի ու գազի որևէ պաշարների մենք քաղաքներ կառուցեցինք, որին ուղղված էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, որտեղ ժամանեց ԱՄՆ նախագահն ու պարեց, որտեղ գեղեցիկ պատկերներ կային և այլն: Ռուսաստանում մեզ չներեցին մեր հաջողությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նախկին նախագահի զրուցակցի այն հարցին, թե արդյոք անձնական գործոնը պատերազմի պատճառների շարքում որևէ դեր է խաղացել, Սաակաշվիլին պատասխանել է. «Ես նախագահ Պուտինի հետ իրավահավասար, սակայն շատ քաղաքավարի հարաբերություններ եմ ունեցել: Նա միշտ իմ նկատմամբ որոշակի համակրանք է տածել»:

















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026