Նատաշա Կորոլյովան շնորհավորել է Զելենսկուն
ՌԴ-ում և Ուկրաինայում հայտնի երգչուհի Նատաշա Կորոլյովան շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններին առաջին փուլի հաղթանակի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Զելենսկուն շատ է օգնել իր անունը.
«Կեցցե՛ս, շնորհավորում եմ, բոլոր Վովաները տաղանդավոր են, երևի թե անունն ազդում է, սակայն սա դեռ միայն առաջին փուլն է»:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր քվեաթերթիկների 90.08 %-ի հաշվարկի արդյունքները: Նոր հրապարակված արդյունքները, սակայն, չեն փոխել ավելի վաղ ներկայացված պատկերը:
Interfax-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններում առաջատարը երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.26%-ը:
Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 15.99%-ը:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԿԸՀ-ն, երրորդ տեղում «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն է՝ ձայների 13.35%-ով: Իսկ «Հանուն կյանքի» ընդդիմադիր բլոկի թեկնածու Յուրի Բոյկոյի օգտին է քվեարկել ընտրողների 11.53%-ը:
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1.18%-ը:

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026