Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է արձանագրությունների գրեթե 98 տոկոսը
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին գիշերվա ժամը 1-ի դրությամբ մշակել է նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 97,75 տոկոսը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Արձանագրությունների մշակման արդյունքներով՝ առաջին տեղում է շոումեն Վլադիմիր Զելենսկին, որին աջակցել է ընտրողների 30,26 տոկոսը:
Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 15,92 տոկոսը, «Բատկիվշչինա» համաուկրաինական միության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի օգտին՝ 13,38 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոյի օգտին՝ 11,66 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 6,92 տոկոսը, ինքնաառաջադրված Իգոր Սմեշկոյի օգտին՝ 6,03 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 5,47 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինք-Խաղաղության եւ զարգացման կուսակցության» թեկնածու Ալեքսանդր Վիլկուլի օգտին՝ 4,16 տոկոսը, «Ազատություն» ՀՄ թեկնածու Ռուսլան Կոշուլինսկիի օգտին՝ 1,62 տոկոսը։ Բոլոր մյուս թեկնածուները հավաքել են 1 տոկոսից քիչ ձայն։ Ընդհանուր առմամբ՝ հաշվվել է 18 մլն 444 հազար 892 քվեաթերթիկ։

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026