Քարդաշյանը հերքել է 2020թ. ընտրություններին մասնակցելու տեղեկությունը
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, մեկնաբանելով որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ինքը որպես թեկնածու մասնակցելու է 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, հերքել է այդ ենթադրությունը:
Երեսունութամյա հայուհին The New York Times-ի հետ զրույցում ընդգծել է, որ իր գրաֆիկն առանց այն էլ չափից ավելի ծանրաբեռնված է և որ 4-րդ երեխայի շուտափույթ համալրման ֆոնին ներկայում իր տանն իսկական «քաոս» է տիրում:
«Ես փորձում եմ երեխայի սենյակի հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել: Դա խենթություն է, սակայն լավագույն խենթությունը»,-խոստովանել է Քարդաշյանը:
Մինչդեռ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին ի պատասխան աստղը նշել է. «Դա հավանաբար աշխարհում ամենասթրեսային աշխատանքն է, և չեմ կարծում, որ այն ինձ համար է»:
Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ունեն երեք երեխա և այժմ սպասում են 4-րդի լույս աշխարհ գալուն: Հայտնի է, որ Քարդաշյանն իր երեխաներից միայն առաջին երկուսին է ծննդաբերել, 1 տարեկան Չիկագոյի և 4-րդ երեխայի հարցում նա դիմել է փոխնակ մոր ծառայությանը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...