Playboy-ի մոդելի մեքենայի բեռնախցիկում դիակ են հայտնաբերել
ԱՄՆ-ում ՀԴԲ-ն ձերբակալել է Playboy-ի մոդել Քելսի Թերներին՝ կապված հոգեբույժի սպանության հետ, որի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Այս մասին հաղորդում է Law and Crime-ը:
Ըստ առկա տեղեկատվության՝ 25-ամյա մոդելին կասկածում են 71-ամյա Թոմաս Բերչարդի սպանության մեջ: Միաժամանակ նրա սպանության շարժառիթը չի հստակեցվում:
Նշվում է, որ Նևադայում լքված մեքենայի մասին մարտի 7-ին հաղորդել է վարորդներից մեկը: Ոստիկանները բեռնախցիկում մարմին են գտել: Ընդ որում՝ Բերչարդը մահացել է գլխին բութ առարկայով հասցված մի քանի հարվածներից: Հետաքննությամբ պարզվել է, որ նա ծանոթ է եղել մոդելի հետ շուրջ երկու տարի, ինչպես նաև վճարել է նրա բնակարանի վարձը: Նրանց հարաբերությունների ավարտից հետո Բերչարդը դադարեցրել է դրամական վճարումները: Երեք ամիս անց Թերներին, նրա երկու երեխաներին և մայրիկին վտարել են չվճարելու պատճառով: Մոդելի ընտանիքը նրա դեմ մեղադրանքը համարում է կեղծ:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...