Կասկածելի համբավ. բրիտանական հայտնի հրատարակությունը Վոլոչկովային ծաղրել է վատ ֆոտոշոփի պատճառով
43-ամյա Անաստասիա Վոլոչկովային տարբեր կերպ են անվանում՝ էպատաժի թագուհի, ռուսական ամենասկանդալային աստղ... Այժմ նրան արդարացիորեն կարելի է անվանել նաեւ զվարճալի դեպքերի թագուհի. արտիստը բրիտանական The Sun-ի հավաքածուի հերոսն է դարձել ոչ պրոֆեսիոն ֆոտոշոփի պատճառով։ Բալետի ռուս արտիստին դասել են Instagram-ի աստղերի շարքին, ովքեր չափն անցել են լուսանկարների խմբագրման ընթացքում։
Հրատարակությունում հայտնվել է լուսանկարը, որն Անաստասիան հրապարակել է հունվարին Մալդիվներում հանգստանալու ընթացքում։ Լուսանկարում նա պատկերված է սպիտակ վերնաշապիկով։ Հագուստն ընդգծել է նրա թուխ մարմինը, սակայն ավելի շատ ուշադրություն է գրավում ոչ թե բալետի արտիստի կազմվածքը, այլ հորիզոնում երեւացող «լողացող» ալիքները։
Ընդ որում, նյութում նշված չեն արտիստի անունը եւ ազգանունը, ինչպես նաեւ նրա գործունեության ոլորտը։ Լրագրողը մտադրված չի ներկայացրել շարքի մասնակիցների անձնական տվյալները, սակայն ռուս օգտատերերը ճանաչել են նրան։ Ի դեպ, մասնակիցների մեծ մասի համեհատությամբ՝ Անաստասիայի լուսանկարն անմեղ է թվում։
Վոլոչկովան առայժմ ոչ մի կերպ չի անդրադարձել հրապարակմանը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...