«Ես երբեք չեմ ստիպել նրան նիհարել». Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը նախկին կնոջ մահից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել
«Ես երբեք չեմ ստիպել նրան նիհարել». Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը նախկին կնոջ մահից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել
Վերջերս կյանքից հեռացած ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը՝ «Премьер-министр» խմբի նախկին անդամ Դմիտրի Լանսկոյը, նախկին կնոջ մահվանից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել:
Հայտարարության տեքստում, որը հրապարակվել է Mash թելեգրամյան ալիքում, Լանսկոյն իր խորին ցավակցությունն է հայտնել հանգուցյալ երգչուհու ծնողներին, մտերիմներին ու հարազատներին:
«Թող Աստված ձեզ ուժ և առողջություն տա այդ վիշտը, բոլորիս այդ անդառնալի կորուստը հաղթահարելու համար: Ես գիտակցված հրաժարվել եմ բոլոր հարցազրույցներից ու թոք շոուներից, քանի որ անկեղծորեն կարծում եմ, որ հիմա բոլորովին դրանց ժամանակը չէ»,- գրել է երաժիշտը:
Հայտարարության մեջ Լանսկոյը նաև հերքել է իր մեղավորությունը Նաչալովայի մոտ տարիներ առաջ սկսված անորեքսիայի համար, որը քայքայել էր երգչուհու առողջությունը:
«Մեր ամուսնալուծությունից ավելի քան 15 տարի է անցել: Դա շատ ծանր ամուսնալուծություն էր, ես այդ մասին երբեք չեմ խոսում և հարցազրույցներ չեմ տալիս, քանի որ դա միանգամայն անձնական հարց է: Իսկ ինչ վերաբերում է նրա փիար մենեջերների հորինած՝ անորեքսիայի մասին լեգենդներին, դա հաստատող ոչ մի բժշկական փաստաթուղթ չկա: Դա 100%-ով հորինված պատմություն է»,- ասել է Լանսկոյը՝ ընդգծելով, որ ինքը երբևէ նախկին կնոջը հաբեր չի խմեցրել և չի ստիպել նրան նիհարել:
Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովայի հայրը դստեր հիվանդությունների համար մեղավոր էր համարել նրա առաջին ամուսնուն:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...