Մեգան Մարքլը դեռ ավարտական երեկույթին գիտեր, որ թագավորական ընտանիքի անդամ է դառնալու. լուսանկար
Արքայազն Հարրիի 37-ամյա կինը, դատելով նախկինում նրա ոճից, երբեք համեստ չի եղել եւ կարողացել է ուշադրությունն իր վրա գրավել։ Ամերիկյան սովորույթով ավարտական երեկույթի ընթացքում Մեգան Մարքլը պարահանդեսի թագուհին է եղել։
Արխիվային լուսանկարում պատկերված է Մեգան Մարքլը. այն արվել է ԱՄՆ դպրոցներից մեկում ավարտական երեկույթի ընթացքում։ Փաստը, որ Մեգանը պարահանդեսի թագուհին է եղել եւ արժանացել ավագ դասարանի բոլոր աշակերտուհիների երազանքների թագին, չի զարմացրել Սասեքսի նպատակասլաց դքսուհու երկրպագուներին։
Մեգանը փայլել է կապույտ զգեստով՝ ծաղիկները ձեռքին։ Նա բարդ սանրվածք չի ընտրել, պարզապես արձակել է մազերը։ Ի դեպ, արքայազն Հարիի կինը չի սիրում բարդ սանրվածքներ եւ նախընտրում է արձակել դրանք կամ պարզ հավաքել։
Մեգան Մարքլը համեստ ականջօղեր եւ վզնոց է ընտրել։ Ըստ ամենայնի, նա գլխի էր ընկնում, որ այդ երեկո կրելու է գլխավոր զարդը։ Լուսանկարում նա պատկերված է համադասարանցու հետ։ Վերջինս էլեգանտ սմոքինգ է կրում։
Սա Հարրիի հետ սպասվող սիրավեպի առաջին ճակատագարական նշանը չէ, որը երկրպագուները նկատել են Մեգանի հին լուսանկարներում։ 15 տարեկան հասակում Լոնդոնում ճանապարհորդելիս նա լուսանկարվել է Բուքինգհեմյան պալատի ֆոնին, որի լիիրավ բնակիչ է համարվում այսօր։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում