Քիմ Քարդաշյանին կողոպտած խմբի 60-ամյա ղեկավար. Մենք ձուլել եւ վաճառել ենք նրա բոլոր զարդերը, մատանուց բացի
Մինչ Քիմ Քարդաշյանը հանգստանում է Կոստա Ռիկայում, Փարիզում ոստիկանությունը հետեւողական քայլերով առաջ է շարժվում անցյալ տարվա հոկտեմբերին հայուհուն կողոպտելու գործում։ Այն ժամանակ հյուրանոցի համարում Քիմից գողացել էին 9 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր, որոնց թվում՝ 3.5 մլն եվրո արժողությամբ ամուսնական մատանին, որը նրան նվիրել էր Քանյեն։
Հունվարին կալանավորված 10 կասկածյալների թվում է 60-ամյա Օմար Այդ Քեդաշը, որը հայտնի է «Ծեր Օմար» մականունով։ Վերջինը խոստովանել է, որ Քիմից գողացած գրեթե բոլոր թանկարժեք զարդերը վաճառել են Բրյուսելի եւ Անտվերպենի սեւ շուկաներում։
«Մենք ձուլել ենք, Բելգիա տարել եւ արագ իրացրել բոլոր զարդերը, մատանուց բացի։ Այն շատ ճանաչելի է, մենք վախենում ենք այն վաճառել։ Հիմա մատանին մեր ծանոթներից մեկի մոտ է»,– խոստովանել է հանցագործը՝ չպարզաբանելով, թե ում մոտ է մատանին։
Le Monde–ն հրապարակել է Օմարի ամբողջական խոստովանությունը, որը սկսել է համագործակցել ոստիկանության հետ, քանի որ նրա ԴՆԹ–ն գտել էին կողոպուտի վայրում։ Նա ասել է, որ Քիմին գողանալը հեշտից էլ հեշտ էր։
«Մենք պլանավորում էինք նրան կողոպտել 2 օր ավելի շուտ։ Բայց մեր մարդը (հավանաբար վարորդը, որի ծառայություններից օգտվել էր Քիմը Փարիզում) ասել է, որ նրան շատ մարդիկ են շրջապատում։ Մենք գիտեինք, որտեղ է նա, քանի որ Քիմի մասին ամբողջ տեղեկությունը համացանցում է։ Երբ մտանք նրա համարը, մենք զենք չհանեցինք, ուղղակի կապեցինք նրան եւ տարանք լոգարան։
Կողոպուտից հետո մենք ընդհատակ անցանք, որոշ ժամանակ անց մենք ձուլեցինք նրա զարդերը եւ ուղարկեցինք Անտվերպեն, որտեղ էլ վաճառեցինք դրանք»,– ասել է Օմարը, սակայն չի նշել, թե որքան են ստացել դրա դիմաց։
Օմարից բացի, կողոպուտի կազմակերպիչներն են համարվում 72-ամյա Պիեռ Բ.–ն, 54-ամյա Ֆրանսուա Դ.–ն, 29-ամյա Արմինին, 70-ամյա Քրիստին Գ.–ն եւ 61-ամյա Դիդյե Դուբրեկը՝ հայտնի «կապուտաչյա» մականունով։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը