«Միսս Մոսկվա» տիտղոսից զրկված գեղեցկուհին կոչ է արել աղջիկներին լուրջ մտածել գեղեցկության մրցույթների մասնակցելուց առաջ
«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթի հաղթող Ալեսյա Սեմերենկոն, որին զրկել են տիտղոսից իր պարտականությունները չկատարելու համար, կոչ է արել երիտասարդ աղջիկներին լուրջ մտածել գեղեցկության մրցույթների մասնակցելուց առաջ:
Instagram-ի իր էջում Սեմերենկոն նշել է, որ իր համար այլևս էական չէ՝ ունի նա տիտղոս, թե ոչ, քանի որ ինքն իր համար արդեն «վսատակել է տիտղոսներ և հասել հաջողության»:
«Ինձ մի փոքր զարմացնում է այն վերաբերմունքը, որ ձևավորվում է մեր երկրում գեղեցկության մրցույթների հաղթողների հանդեպ: Զվարճալի է. եթե դուք այդքան չեք սիրում մրցույթների հաղթող աղջիկներին, գուցե ընդհանրապես չանցկացնե՞լ նման մրցույթներ: Ինչի՞ համար են պաթոսային «Միսս Ռուսաստան», «Միսս Մոսկվա» անունները, եթե դրանց հաղթողները ձեզ համար ծիծաղի ու բամբասանքի առարկա են դառնում», - գրել է արդեն նախկին «Միսս Մոսկվա»-ն:
Նա խոստովանել է, որ մրցույթն իր համար կյանքի մեծ դպրոց էր, միևնույն ժամանակ՝ զգուշացրել է երիտասարդ աղջիկներին լավ մտածել նման որոշում կայացնելուց առաջ:
«Հիշո՞ւմ եք, ես գրել էի այն մասին, որ մրցույթներում հաղթանակը ոչ միայն տոն է, այլև փորձություն: Ընդհանուր առմամբ, ես անցել եմ իմ դասն ու այժմ հրաշալի հասկանում եմ, որ այս ընթացքում շատ ավելի ուժեղ եմ դարձել: Հրաշալի կյանքի դպրոց է: Երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում են մասնակցել խոշոր մրցույթի, 30 անգամ մտածեք՝ պատրա՞ստ եք արդյոք: Գուցե այդ ամենը ձեզ պետք չէ: Երեխաներ, կարիերա, ընտանիք. այդ ամենն ավելի հեշտ է, քան պատերազմների մեջ մտնել ամբողջ աշխարհի հետ», - նշել է Սեմերենկոն:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...