Նոր ծրագիր է մեկնարկում. ԵՄ-ն աջակցում է հայերի վերադարձին եւ վերաինտեգրմանը
Եվրոպական միությունն աջակցում է հայերի վերադարձին եւ վերաինտեգրմանը: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» նոր ծրագրի մեկնարկի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը` հունվարի 31-ին, Երեւանում:
Ըստ ծրագրի տնօրեն Ժան Դոմինիկ Ֆաբրիի՝ «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի նպատակն է հզորացնել կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունները` կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները: «Մենք կաշխատենք իրավասու մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ` հզորացնելու նրանց կարողությունները` հայրենիք հայերի արժանապատիվ կայուն վերադարձին եւ վերաինտեգրմանն ակտիվ աջակցելու համար», ասաց պարոն Ֆաբրին: Նա ավելացրեց. «Մենք նաեւ կանդրադառնանք անկանոն միգրացիայի մարտահրավերներին` խրախուսելով ապահով եւ օրինական միգրացիան, ինչպես նաեւ ամրապնդելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա»:
Ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Շարժունակության շուրջ գործընկերության հնարավորություն /Mobility Partnership Facility/ նախաձեռնության շրջանակներում, որն իրականացնում է Միգրացիոն Քաղաքականության Զարգացման Միջազգային կենտրոնը: Շարժունակության շուրջ գործընկերության հնարավորություն նախաձեռնության դրամաշնորհի գնահատման կոմիտեն պայմանագիր է շնորհել «Ֆրանսիայի իմիգրացիայի եւ ինտեգրման գրասենյակ»-ին: Բյուջեն կազմում է մոտ 493.000 (չորս հարյուր իննսուն երեք հազար եվրո) կամ 249.605900 (երկու հարյուր քառասուն ինը միլիոն վեց հարյուր հինգ հազար ինը հարյուր դրամ), իրականացման ժամկետը` շուրջ 10 ամիս մինչեւ սույն թվականի սեպտեմբերի վերջ:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ