Facebook-ի օգտատերերի ավելի քան կեսը առավելագույնը 15 վայրկյան է ծախսում նորությունների հոդվածների վրա
Facebook-ի օգտատերերի ավելի քան կեսը նորությունների հոդվածների վրա ծախսում է առավելագույնը 15 վայրկյան, որը հազիվ բավարարում է մի պարբերություն նայելուն։ Դա կարող է նշանակել, որ ընթերցողների մոտ ձեւավորվում է պատրանք, թե իրենք տեղեկացված են, սակայն իրականում դա այդպես չէ՝ հայտնում է Naked-Science-ը։
Իրենց հետազոտությունների ընթացքում Փենսիլվանիա նահանգի Յորքի քոլեջի աշխատակիցները հավաքել են 1000 մասնակիցների եւ բաժանել նրանց երեք խմբի։ 320 մասնակցից կազմված առաջին խմբին խնդրել են The Washington Post թերթից գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի մասին հոդվածն ամբողջությամբ կարդալ, երկրորդ խմբին (319 մասնակից) հանձնարարվել է կարդալ Facebook-ի նորությունների ժապավենը, որտեղ եղել է նաեւ չորս տարբեր հոդվածների նախնական հատվածներ, իսկ երրորդ խումբն (315 մասնակից) ընդհանրապես տեղեկատվություն չի ստացել։
Այնուհետեւ փորձագետները ստուգել են մասնակիցների գիտելիքները եւ նրանց գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի մասին վեց հարց են տվել։ Նույնիսկ հատվածի ընթերցումը դրական արդյունք է տվել։ Այն մարդիկ, ովքեր կարդացել էին ամբողջ հոդվածը, ինչպես եւ սպասվում էր, լավագույնն են պատասխանել հարցերին, իսկ նրանք, ովքեր հատվածներ էին կարդացել մեկով ավելի հարցի էին պատասխանել, քան նրանք, ովքեր ընդհանրապես չէին կարդացել։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...