«Եթե չսովորես, ոչ ոք քեզ հետ չի ամուսնանա». Մարգարիտա Սիմոնյանը հիշել է տատիկի խրատը
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում պատմել է՝ ինչպես է տատիկն իրեն սովորեցրել հայկական սուրճ պատրաստել ջազվեում եւ կիսվել է մանրակրկիտ բաղադրությամբ։
«Մեր ընտանիքում աղջիկներին մինչեւ դպրոց գնալն են սովորեցնում սուրճ պատրաստել ջազվեում։ Տատիկս ամեն օր ասում էր. «Եթե չսովորես հյուրերի համար սերով սուրճ պատրաստել, ոչ ոք չի ամուսնանա քեզ հետ»։ Խնդիրն այն չէ, որ ես շատ էի ցանկանում ամուսնանալ, բայց տատիկիս վշատեցնել ավելի քիչ էի ուզում»,- պատմել է լրագրողը։
Նրա խոսքով՝ ջազվեում սուրճը ճիշտ պատրաստելու համար մի սուրճի բաժակին անհրաժեշտ է ավելացրել մի թեյի գդալ լավ աղացած սուրճ, մեկ քառորդ թեյի գդալ շաքար (եթե միայն հյուրը դառը կամ հակառակը՝ քաղցր սուրճ չի խնդրել)։
«Յուրաքանչյուր բաժնի համար խառնում ենք մի բաժակ ջուր, սուրճ եւ շաքար եւ դնում ենք կրակին, ժամանակ առ ժամանակ խառնում, մինչ կողքերի հատվածում սեր հավաքվի։ Դրա շրջանակը սկսի արագ ստվարանալ։ Կրակն անջատում ենք, երբ ջազվեի մեջտեղի հատվածում սերով չընդգրկված շրջանակ է մնում՝ խորհրդային 5 կոպեկանոց մետաղադրամի չափով»,- նշել է Սիմոնյանը։
Գլխավոր խմբագիրը հավելել է, որ պատրաստման ընթացքում հարկավոր է հետեւել սուրճին, քանի որ եթե սեր չլինի, ոչ ոք կնության չի առնի։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...