Լուրջ հիվանդությունը գրեթե ամբողջությամբ ախտահարել է Քիմ Քարդաշյանի դեմքը
«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթն արդեն բազմաթիվ անգամներ հետեւորդներին ցուցադրել է պսորիազով ախտահարված դեմքը։ Այս անգամ նա որոշել է այն ավելի մոտիկից ցուցադրել՝ Instagram-ի Stories բաժնում տեսանյութ հրապարակելով։
Հոլովակում 38-ամյա հեռուստաաստղը ցուցադրել է այտերը, որոնք ծածկված են կարմիր հետքերով, իսկ մեկնաբանություններում խոսել է ախտորոշման մասին։ Քիմը դեռ 2018թ.-ի դեկտեմբերին էր խոստովանել, որ մաշկի վիճակը վատացել է։ «Կարծում եմ՝ հարկավոր է պսորիազի դեմ բուժում սկսել, քանի որ մաշկս նախկինում երբեք նման վիճակում չի եղել։ Ինձ արդեն չի հաջողվում թաքցնել հիվանդությունը»,- գրել է նա՝ հետեւորդներից խորհուրդ հարցնելով։
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ նստատեղը մեծացրել է բացառապես պսորիազը հաղթահարելու նպատակով։ Ի՞նչ կապ կա մեծացված նստատեղի եւ ամբողջ մարմնի վրա առկա հետքերի միջեւ։ Պարզվում է՝ անմիջական։ Բժիշկը «գեղեցկության ներարկումներ» է խորհուրդ տվել, քանի որ կոտիզոնի դեղաչափերը կարող էին նվազեցնել ցավն ու հարթել մաշկը։ Ըստ ամենայնի՝ Քիմին արդեն ոչինչ չի օգնում, սակայն աստղը չի հուսալքվում եւ խնդիրը հաղթահարելու նոր միջոցներ է որոնում։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս