Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոն ցանկացել է Ղրիմը «փոխարինել» ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 2014 թվականին ցանկացել է Ղրիմը փոխարինել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` Սաակաշվիլին ասել է լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում:
«Ես այդ ժամանակ զրուցել եմ Պորոշենկոյի հետ, և նա ինձ հետևյալն է ասել` «դու համակերպվել ես չէ այն մտքի հետ, Հարավային Օսիան և Աբխազիան այլևս երբեք չեն վերադառնա Վրաստանի կազմ, նույն ձևով էլ մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ Ղրիմն այլևս Ուկրաինայինը չի լինելու, բայց մենք դա կարող ենք փոխարինել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»»,- պատմել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել 2014 թվականի հանրաքվեից հետո, որը հաջորդեց Ուկրաինայում նույն թվականի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջմանը:
Վրաստանի նախկին նախագահը նաև նշել է, որ ապրիլի 1-ին մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Նա վստահություն է հայտնել, որ որևէ սահմանապահ ստիպված չի լինի կատարել Պորոշենկոյի հրամանը և չի խոչընդոտի իր մուտքը երկիր, քանի որ այդ ժամանակ նա այլևս չի զբաղեցնելու Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել