«Տնօրենը մարզպետի մորաքրոջ հարսին է ուզում բերել». Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլ է
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները այսօր՝ մարտի 12-ին, դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամփուկչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։
Նրա խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը մոտ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է՝ ինչ ընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջ բերել ուսուցիչների վրդովմունքը, հատկապես երբ պահանջել է, որ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը ազատման դիմում գրի, որ «ինքը՝ տնօրենը կարողանա այդ պաշտոնում նշանակել իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին»։
«Գայանե Մարտիրոսյանը դպրոցի լավագույն ուսուցիչն ու ուսմասվարն է։ Տնօերնը ոչ մի պատճառ չունի նրան աշխատանքից ազատելու պահանջ ներկայացնելու համար այն էլ պատճառաբանությամբ, թե պետք է իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին բերի դպրոց որպես փոխտնօերն։ Ի՞նչ է նշանակում՝ Աստղիկ Հարությունյանն իմ ընկերուհին է, ես իրեն եմ վստահում»,–նշեց դպրոցի ուսուցչուհին՝ հավելելով, որ Աստղիկ Հարությունյանը մարզպետի մորաքրոջ հարսն է։
Կարինե Փամփուկչյանը շեշտեց՝ եթե իրենց կոլեկտիվին չի վստահում տնօրենը, ինչպե՞ս է աշխատելու դպրոցում։
Նրա խոսքով՝ իրենց վրդովվեցրել է նաեւ ուսուցիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ «Դասարաններով շրջում է իր ամուսնու հետ։ Ամուսինը չաշխատելով դպրոցում ամբողջ օրը դպրոցում է, կանգնում է դռան ետեւում, իսկ տնօրենը մտնում է դասարան, սա ինչ է»,–պատմեց ուսուցչուհին։
Կարինե Փամփուկչյանը պնդում ՝ տնօրենը պիտի հեռանա, ոչ մի զիջման չեն գնալու։
«Ամբողջ գյուղը ոտքի վրա է։ Հիմա դպրոցում լարված վիճակ է, բոլոր ուսուցիչները, աշակերտները, ծնողները դրսում են։ Ծնողները շեշտում են, որ Ավշարի դպրոց իրենց երեխաներին չեն ուղարկելու, քանի դեռ դպրոցի տնօրենը Հերմինե Անդրեասյանն է»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով