«Պե՞տք է արդյոք ճանաչել Հայոց ցեղասպանությունը». հարցում է անցկացվել Իսրայելի բնակիչների շրջանում (տեսանյութ)
Յութուբյան The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Իսրայելի բնակիչների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ինչ գիտեն իսրայելցիները Հայոց ցեղասպանության մասին և ինչպես են վերաբերվում իրենց կառավարության կողմից այն ճանաչելու հարցին:
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը բոլորին տվել է միևնույն հարցը. «Պե՞տք է արդյոք Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել այդ հարցին, քանի որ իրենք նույնպես անցել են նման ողբերգության միջով և հասկանում են ճանաչման կարևորությունը: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ իրենց կառավարությունը չի ճանաչում Ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով:
Թեև ոչ բոլորն էին տեղյակ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններից, Ցեղասպանության իրողության մասին լսելուն պես շատերը կարծիք են հայտնել, որ Իսրայելի կառավարությունը պետք է ճանաչի կատարվածը:
Սակայն կային նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ այս հարցում երկիրը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Հարցմանը պատասխանող մի կին նշել է, որ «Իսրայելը չպետք է անհանգստանա այդ հարցով, քանի որ Հոլոքոստի ժամանակ ոչ ոք չէր մտածում հրեաների մասին»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով