Ալեքսանդր Ցեկալոն ամուսնացել է չորրորդ անգամ
57-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն ԱՄՆ-ում օրինականացրել է հարաբերությունները 27-ամյա դերասանուհի եւ մոդել Դարինա Էրվինի հետ մտերիմ ընկերների ներկայությամբ։ Այդ մասին հայտնի է դարձել Starhit-ին։
«Նրանք ամուսնությունը գրանցել են Բեւեռլի Հիլզում։ Հրավիրել են միայն մտերիմ ընկերներին եւ հարզատներին։ Ծրագրում են նշել մայիսին։ Այդ ժամանակ արդեն շքեղ հանդիսություն կլինի։ Ի դեպ, որքանով մենք գիտենք, Դարինան ցանկանում էր պահպանել իր ազգանունը՝ Էրվին։ Սակայն հետագայում որոշել է փոխել՝ Ցեկալո»,- պատմում են զույգի շրջապատում։
«Զույգն այժմ երկու երկրում է ապրում՝ Ամերիկա եւ Ռուսաստան։ Վերջերս եղել են Լոս Անջելեսում գտնվող Դիսնեյլենդում։ Ի դեպ, Դարինայի համար եւս մեկ կարեւոր իրադարձություն է նախանշվում։ Մեկ ամիս անց Բեռլինում տեղի կունենա նրա աշխատանքների ցուցադրությունը»,- շարունակում են զույգի ընկերները։
Հիշեցնենք՝ պրոդյուսերի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա ավարտին։ Պարապացիները նրանց լուսանկարել էին մոսկովյան ռեստորաններից մեկում։
Ի դեպ, Դարինայի հայրը՝ Բախիտը, դեմ է արտահայտվել դստեր սիրահարվածությանը։ «Դա նրա ընտրությունն է։ Բայց ես 50 տարեկան եմ, իսկ Ցեկալոն՝ 57։ Տարիքային այդպիսի տարբերությամբ ամուսնությանը ես չեմ հավատում»,- ասել էր նա։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս