Թուրքիայում հող վարելու նպատակով պղծել են հայկական գերեզմանները
Թուրքիայի նախկին հայաբնակ Երզնկա նահանգում տեղացիները հող վարելու նպատակով քանդել են հայկական գերեզմանները։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քաղաքացիներից մեկը դաշտում նկատել է կոտրված խաչքարեր ու մարդկային ոսկորներ, որից հետո շտապ ահազանգել է պատկան մարմիններին։
Խնդրի հետ կապված Երզնկայի մշակույթի վարչության պետը նշել է, թե արդեն ուսումնասիրություններ են իրականացնում ահազանգի հետքերով։
Իսկ տեղացիներն էլ պատմել են, որ այդ հատվածում հայերի գերեզման է եղել ու եկեղեցի, սակայն եկեղեցին ավերվել է, մնացել են միայն հիմքերը։
Իսկ հայկական գերեզմանի տարածքի հետ կապված պարզվել է, որ այն պետական հողատարածք է նշված, որը 49 տարով վարձակալության է հանձնվել գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու համար։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով