Արտաքին տեսքն ամենակարևորը չէ աշխատանքի տեղավորվելիս
Vogue հանդեսի ամերիկյան հրատարակության գլխավոր խմբագիր, նորաձեւության փորձագետ Աննա Վինտուրը հայտարարել է, որ արտաքին տեսքն ամենակարեւորը չէ աշխատանքի տեղավորվելիս: Վինտուրի հարցազրույցը, որը թողարկվել է «Հարցրեք Աննային» սյուժեի շրջանակներում, հրապարակված է YouTube-ում։
Փորձագետի կարծիքով՝ բոլոր ընկերությունները, այդ թվում եւ Vogue-ը, առաջին հերթին աշխատանքի է հրավիրում մարդուն, այլ ոչ թե նրա հագուստը: «Քո զգեստապահարանը չի աշխատելու քո փոխարեն, քո զգեստապահարանը հենց դու ես»,-պարզաբանել է նա: Վինտուրն ակնարկել է, որ մարդու մասին եզրակացություններ չի անում՝ հիմնվելով նրա արտաքնի վրա:
«Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես են մարդիկ հագնվում հարցազրույցի գնալիս: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ մարդը եկել է այն հագուստով, որը գնել է նույն օրվա առավոտյան, եւ դա բոլորովին այն չէ, ինչն իսկապես արտացոլում է նրա անձը»,- ասել է Աննա Վինտուրը: Փորձագետի համոզմամբ՝ ամենից կարեւորն այն է, որ մարդն իր ճաշակով ընտրի հագուստը: «Դու պետք է հագնվես քեզ համար: Դա տեղին է բոլոր մասնագիտությունների համար»,-հավելել է նա:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս