Մարադոնան պաշտոնապես կճանաչի Կուբայում ծնված իր երեք երեխաների հայրությունը
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան պաշտոնապես կճանաչի Կուբայում ծնված իր երեք երեխաների հայրությունը, Interfax-ի փոխանցմամբ` հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Մարադոնայի փաստաբան Մաթիաս Մորլան ասել է, որ Մարադոնան դեռևս այդ մասին չի հայտարարել, բայց դա կանի առաջիկայում:
Associated Press-ի տվյալներով` Կուբայում ապրում են Մարադոնայի երկու կանանցից ծնված երեք զավակները: Բացի նրանցից, նախկին ֆուտբոլիստն ունի ևս հինգ երեխա:
Մարադոնան 58 տարեկան է: Նա որպես մարզիչ է աշխատում մեքսիկական «Դորադոս դե Սինալոա» ֆուտբոլային ակումբում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին