Հայտնի իտալացի դերասանուհուն Իսպանիայում դատում են Պիկասոյի նկարը յուրացնելու համար
Մադրիդյան դատարանում հինգշաբթի մեկնարկել են Պաբլո Պիկասոյի կտավներից մեկի անօրինական յուրացման մեջ մեղադրվող 88-ամյա իտալացի դերասանուհի Լյուչիա Բոզեի գործով դատական լսումները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դատախազության տվյալներով՝ նկարը պատկանել է դերասանուհու տան աշխատակցուհուն՝ Ռեմեդիոսին, որն ավելի քան 50 տարի աշխատել և ապրել է նրա տանը, որտեղ և պահել է բոլոր անձնական իրերը:
Դատախազության ենթադրությամբ՝ աշխատակցուհու մահից հետո դերասանուհին յուրացրել է Պիկասոյի կտավը, այնուհետև աճուրդի է հանել, որում արվեստի գործը գնահատվել է 200 000 եվրո:
Միևնույն ժամանակ գումարը չի փոխանցվել Ռեմեդիոսի ժառանգներին: Այն մասին, որ կտավը պատկանել է Ռեմեդիոսին, հուշում է կտավի հետևի կողմում առկա «Ռեմեի համար» գրությունը և «16-2-63» ամսաթիվը:
Դատախազությունը պահանջում է դերասանուհուն երկու տարվա ազատազրկման դատապարտել:
Լյուչիա Բոզեն իտալացի դերասանուհի է, որը համաշխարհային կինոաստղ է դարձել 1950-ականներին՝ նկարահանվելով իտալական նեոռեալիզմի ժամանակաշրջանի մի շարք հայտնի ֆիլմերում:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս