«Հարսանիքի ժամանակ Արտյոմը համբուրել է համարյա 250 հայի». «МОСЛЕНТА»-ն պատմել է խառն ամուսնությունների առանձնահատկությունների ու դժվարությունների մասին
Ռուսական «МОСЛЕНТА» կայքը, անդրադառնալով Ռուսաստանում մեծ տարածում ունեցող խառն ամուսնություններին, զրուցել է տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ կյանքը կապած մոսկվացիների հետ՝ փորձելով գտնել նման ընտրության դժվարություններն ու առավելությունները:
Կայքը ներկայացրել է նաև հայուհու և ռուսի ամուսնության պատմությունը: Մոսկվաբնակ հայուհի Լիդիան և իր ռուս ամուսինը՝ Արտյոմը, ծանոթացել են սոցցանցերի միջոցով: Լիդիան խոստովանել է, որ բացի իր ավելորդ զգացմունքայնությունից, որն ինքը պայմանավորում է իր գենետիկ առանձնահատկություններով, մտածողության մեջ լուրջ տարբերություններ չի նկատում:
«Թեև մի բան էլ կա. մեր հայկական ընտանիքը զգալիորեն ավելի մեծ է, քան Արտյոմինը: Մոտ 20 անգամ», - պատմել է Լիդիան:
Նրա խոսքով՝ ծնողները բավականին հանգիստ են արձագանքել իր ընտրությանը:
«Նրա համար, իհարկե, ինչ-որ պահի մի փոքր բարդ էր. ի վերջո, հայ հայրիկի հետ ծանոթությունը լուրջ սթրես է: Սակայն քանի որ Արտյոմը վճռական էր տրամադրված՝ այլ ելք առանձնապես չուներ», - պատմել է հայուհին:
Նա խոստովանել է, որ ամուսնուն սկզբում զարմացնում էին իր՝ աշխարհի տարբեր երկրներից ազգականների առատությունն ու աղմկոտ հավաքույթները: Լիդիան հիշել է, որ սկզբում Արտյոմը չէր հասկանում, թե ով ինչ է ասում, քանի որ բոլորը խոսում էին միաժամանակ, բարձր ու շատ զգացմունքային:
«Եվ, իհարկե, ամուսնուս համար դժվար էր ընդունել, որ հայ տղամարդիկ հաճախ ողջագուրվում են հանդիպման ժամանակ: Իսկ հարսանիքի ժամանակ Արտյոմը համբուրել է համարյա 250 հայի»,- վերհիշել է Լիդիան:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս