Եվգենի Պետրոսյանի սիրուհին պատասխանել է իր արտաքինի մասին գլխավոր հարցին
30-ամյա Տատյանա Բրուխունովան՝ 73-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնականը եւ սիրուհին, պատասխանել է հետեւորդների՝ իր արտաքին տեսքի մասին գլխավոր հարցերից մեկին։ Հարցին՝ ինչու դիմահարդարման համար կոսմետիկ միջոցներ չի օգտագործում, Տատյանան պատասխանել է, որ չի ցանկանում իրեն անհարմարություն պատճառել։ «Ինձ հարմար է առանց կոսմետիկայի։ Ես աշխատում եմ մաշկիս վրա՝ դեկորատիվ կոսմետիկա չօգտագործելու համար»,- պարզաբանել է Բրուխունովան։
Պարզվել է, որ նա նախկինում բշտիկների հետ կապված խնդիր է ունեցել, սակայն մի քանի տարի առաջ բախտը բերել է։ Տատյանան ծանոթացել է լավ կոսմետոլոգի հետ, ով իրեն օգնել է ազատվել բորբոքումից։ Այժմ Պետրոսյանի օգնականն անհրաժեշտ չի համարում ինչ–որ բան թաքցնել իր դեմքին եւ այն զրկել բնական գեղեցկությունից։
«Տանյուշա, դուք հրաշալի եք, մնացեք նա, ով կաք։ Ձեզ նմաններն այժմ հազվադեպ են հանդիպում, մի լսեք ցանկացած հիմարություն։ Երջանկություն ձեզ», «Ես հիացած եմ ձեզանով։ Գեղեցկուհի, խելացի, դուք լավագույնն եք», «Նայում եմ ձեզ, իսկապես ստիպում եք սիրահարվել… համբերություն ձեզ այդ բարդ շրջանում։ Եվ ցանկանում եմ միայն երջանկություն մաղթել ապագայում»,- Տատյանային աջակցել են հետեւորդները։
Բրուխունավոն հաճախ է ստիպված լինում պաշտպանվել իրեն ատողներից, ովքեր քննարկում են նրա արտաքինն ու պահվածքը։
«Հույս ունեմ՝ բանականությունը կհաղթի, եւ դուք վերջապես կդադրեք հետեւել ինձ։ Եվ պետք չէ ինձ հիշեցնել, որ գեր եմ, զարհուրելի, բշտիկներ ունեցող անճոռնի։ Ես առանց ձեզ էլ գիտեմ այդ մասին»,- որոշ ժամանակ առաջ գրել էր Բրուխունովան։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս