«Գուցե նրանց դուր է գալիս մեր հումո՞րը». Ուկրաինայի նախագահի թեկնածուն՝ իր գրասենյակի կտուրին գաղտնալսող սարքի մասին
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է իր գրասենյակի կտուրին գաղտնալսող սարքի տեղադրումը: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հումորիստը այստեղ էլ փորձել է կատակով պատասխանել իշխանություններին և նշել, որ գուցե երկրի անվտանգության ծառայությանը դուր է գալիս նրանց հումորը:
«Եթե անվտանգության ծառայությունը կամ դրա աշխատակիցները, ինչևէ, ցույց կտա, թե ովքեր էին նրանք, լսում են մեզ ու գրում մեր մասին, գուցե նրանց ուղղակի դուր է գալիս մեր հումո՞րը», - ասել է Զելենսկին հեռուստաալիքներից մեկի եթերում:
Նա նաև նշել է, որ «տխուր է», որ նման գործերով Ուկրաինայում զբաղվում են հատուկ ծառայությունները, որոնց պարտքն իրականում ուկրաինացիներին պաշտպանելն է:
Նշենք, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում տեղի կունենան մարտի 31-ին:
Ավելի վաղ Ուկրաինայում Յարյոմենկոյի անվան սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի և «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների 27,3 տոկոսը պատրաստ է ձայն տալ Զելենսկիին: Այսպիսով՝ ուկրաինացի շոումենը նախընտրական մրցապայքարում առաջ է անցել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից և նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյից:

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...