«Եկ ստեղ, պաչեմ քեզ». Չումակովը պատմել է Քեոսայանի հետ առաջին հանդիպման մասին
Ռուս հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը դարձել է Տիգրան Քեոսայանի «Международная пилорама» հաղորդման հերթական թողարկման հյուրը։ Չումակովը, հայտնվելով ստուդիայում, պատմել է, որ վաղուց է ծանոթ հաղորդավարի հետ։
Արտիստի խոսքով՝ իր հայ մայրիկը քրոջ եւ տատիկի հետ հայրերեն է խոսել, որպեսզի ինքը ոչինչ չհասկանա, եւ հայտնի ռեժիսորի հետ հանդիպման ընթացքում Չումակովն արտաբերել է միակ արտահայտությունը, որը հիշել է. «Եվ հանկարծ դուրս է գալիս Տիգրանը, եւ ես տեսնում եմ հանրային, գեղեցիկ դեմք եւ ասացի միակ բանը, որ հիշում էի, այն, ինչ ասում էր մայրս. «Եկ ստեղ, պաչեմ քեզ»,- պատմել է Չումակովը։
Երգիչը հավելել է, որ Քեոսայանն իրեն չի կորցրել եւ ի պատասխան ասել է. «Ոչ, տղա, ես դրանով հետաքրքրված չեմ»։ «Տարիներ անցան, եւ ես գիտակցեցի… ես եւս հետաքրքրված չեմ»,- կատակել է Չումակովը։
Հայտնի արտիստը նաեւ պատմել է, թե ինչ դժվարությունների է բախվել «Один в Один» շոուի առաջին եթերաշրջանի ընթացքում, որում հաղթող է դարձել՝ հեռուստադիտողից 331 հազար 652 ձայն ստանալով։ Քվեարկության արդյունքներով՝ նա առաջ է անցել Յուլիա Սավիչեւայից, ով հաղթողին զիջել է՝ հավաքելով 308 հազար 535 ձայն։ Եռյակը եզրափակել է Թիմուր Ռոդրիգեսը 141 հազար 480 ձայնով։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս