Ալեքսանդր Ռևայի հայազգի կինը պատմել է ընտանեկան երջանկության մասին (լուսանկարներ)
Ռուս հայտնի հումորիստ, Comedy Club-ի ռեզիդենտ Ալեքսանդր Ռևայի հայազգի կինը՝ Անժելիկան, Woman.ru կայքին տված հարցազրույցում պատմել է ընտանեկան երջանկության, ամուսնու հետ փոխհարաբերությունների, դուստրերի դաստիարակության մասին:
Անժելիկան, որը 12 տարի ամուսնացած է հումորիստի հետ, ընդգծել է, որ սիրելի անձը դիմացինի համար չպետք է «մինչև վերջ կարդացած գիրք» դառնա, այլապես հետաքրքրությունը կկորչի:
«Պետք է փորձել անընդհատ ոգեշնչում գտնել, դիմացինին նայել այնպես, ինչպես առաջին անգամ: Անընդհատ ինչ-որ հետաքրքիր բանի սպասում ունենալ: Այն, ինչ մենք ակնկալում ենք, այն էլ ստանում ենք»,-նշել է նա:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ ամուսնու գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, ազատ ժամանակի անբավարարությունն ազդում է ընտանիքի վրա:
«Կյանքը մեկն է, երեխաներն արագ են մեծանում, և քանի դեռ մենք երիտասարդ ենք, ցանկանում ենք ճամփորդել, նոր տպավորություններ ստանալ: Բայց, ցավոք, այդպիսի հնարավորություն չունենք: Եթե ինչ-որ տեղ ենք գնում, ապա շատ կարճ ժամանակով՝ 2-3 օրով»,-պատմել է Անժելիկան:
Նա խոստովանել է, որ իրենց տանը «բացարձակ հայրիշխանություն» է:
«Ես երբեք չեմ հակաճառում ամուսնուս, կարող եմ միայն շատ նուրբ ձևով ինչ-որ խորհուրդ տալ: Նույնիսկ եթե ինչ-ինչ հարցերում տարակարծիք ենք լինում, ես ոչ կպչուն ձևով առաջարկում եմ իմ տարբերակը: Չէ՞ որ կինը պետք է աջակցի տղամարդուն, այլ ոչ թե ճնշի նրան: Միևնույն ժամանակ ես միանշանական ինքնաբավ մարդ եմ»,-ասել է Անժելիկան:
Ռևայի կինը հավելել է, որ հարաբերություններում պետք է ճկուն լինել, աջակցել քո տղամարդուն, հիանալ նրանով:
«Իմ կարծիքով՝ հենց դա է երջանիկ, հարատև ամուսնության բանալին»,-եզրափակել է նա:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը